Ինչպես հայտնի է օրերս կայացավ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Ամբողջ աշխարհում հանրությունը ուշի ուշով հետևում է այս հայտնի մրցանակաբաշխության երեկոյին, քննարկում կազմակերպվածությունը, համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հագուստները և այլ ուշագրավ դետալներ։

Այս տարի երեկոյի ընթացքում մի միջադեպ գրանցվեց, որի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Բանն այն է, որ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Քրիս Ռոքը հումոր արեց Ուիլ Սմիթի կնոջ մասին՝ նշելով, որ նա նման է «G.I Jane» ( Դեմի Մուրի ` «Զինվոր Ջեյն» կերպարին):

Ջադայի ամուսինը` Ուիլը, ուղղակի բարձրացավ բեմ և ապտակեց հաղորդավարին՝ Քրիսին, այնուհետև ասաց, որ վերջինս իր կեղտոտ բերանով չտա կնոջ անունը։

Քրիսը միգուցե չգիտեր, որ Ջադան տառապում է մազաթափությամբ, արդեն երկար տարիներ: Դա, միանշանակ, զգայուն թեմա է: Սակայն անընդունելի է Ուիլի նման քայլը:

Բռնությունը տեղ չի կարող ունենալ։ Նման հավաքույթներում հաճախ են հնչում կատակներ և կարելի է նման մի կատակով պատասխանել։ Տեսանյութը՝ կից