Ռուսական էստրադայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Իրինա Դուբցովան, ով նաև սիրված է Հյաստանում, շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ անհապաղ վիրահատություն է պետք սկսել։ Այս մասին տեղեկացրել է հենց ինքը՝ Իրինան, ինսթագրամյան իր հարթակում։

Նա նշել է, որ ոչ ոք ապահովագրված չէ ոչնչից։ Հավելել է, որ իր՝ հիվանդանոց տեղափոխումը համավարակով պայմանավորված չէ, և գրառման պահին վիրահատոթյունն ավարտված էր ու ամեն բան կարգին։

Այնուհետև տեղեկացրել է երկրպագուներին, որ փետրվարի չորսին նախատեսված համերգը կտեփախովի մարտ ամիս, իսկ կոնկրետ օրվա հետ կապված երգչուհին խոստացել է հայտնել ավել ուշ։

Իսկ թե ինչն է եղել վիրահատության պատճառը, երգչուհին դեռևս մանրամասներ չի հայտնել։ Իսկ իր ինքնազգացողության մասին հայտնել է, որ թուլություն է զգում և երազում սիրելի ճաշատեսակների համտեսման մասին։

Երկրպագուներն անհագստացել են սիրելի երգչուոհւ առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում։