Սիրուշոն այն երգչուհիներից է, ով քննադատությունների պակաս երբեք չի ունեցել։ Նա դեռ վաղ տարիքից ենթարկվել է քննադատությունների։

Նրա յուրաքանչյուր քայլ անմիջապես աչք է զարնում և առաջ բերում խոսակցություններ, քննարկումներ։ Սիրուշոն ինքն էլ հաճախ է խոսում այն մասին, որ իր մասին հազարավոր սուտ տեղեկություններ է լսել, որոնք, մեղմ ասած, անհեթեթություններ են եղել։ Երգչուհին պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ և մոտ օրերս նա լույս աշխարհ կբերի իր դստրիկին։

Եվ արդեն երրորդ անգամ նա իր մասին լսում է ամենամեծ անհեթեթություններից մեկը․ նա մայրանալու համար ընտրում է փոխնակ մոր ճանապարհը, քանի որ կազմվածքը փչացնել չի ուզում։

Երգչուհին այսօր հայտնել է և նշել, որ նախորդ երկու երեխաների դեպքում այդ խոսակցություններին նախընտրել է չանդրադառնալ, ուշադրություն չդարձնել, սակայն այս անգամ եկել է այն համոզման և որոշման, որ վերջնականապես պետք է վերջ դնել այդ անհեթեթ խոսակցությանը։

Երգչուհին տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ինքը մերկ որովայնով է և հստակորեն երևում է, որ ինքը հղի է։ Տեսանյութը՝ կից։