Սիրված երգչուհի, երեք երեխաների մայր Սիրուշոն համացանցային իր մեծ ակտիվությունը շարունակում է պահպանել։ Երգչուհին եթե մյուս երեխաների՝ որդիների, ժամանակ հրապարակումներ նրանց մասնակցությամբ չէր կատարում, ապա դստեր՝ Զաբելի մասնակցությամբ հրապարակումները պարբերական բնույթ են կրում։

Երգչուհին ընտանեկան երջանիկ դրվագներով հաճախ է կիսվում։ Իսկ հետևորդներն անչափ շատ են սիրում նման հրապարակումներ՝ հատկապես փոքրիկ Զաբելի մասնկացությամբ։

Իսկ այս անգամ երգչուհին մի կարճ հոլովակ է ներկայցրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում երեկոն դստեր հետ։

Նա խաղում է Զաբելի հետ, ով բարձր ձայնով և մանկական հաճելի քրքիջով ուրախանում է։ Հոլովակին կից երգչուհին գրել է․ «Նոր՝ 2023 թվականին միայն դրականը․․․»։

Եվ իսկապես, մանկան անհոգ, մաքուր ու խաղաղ ծիծաղից առավել էլ ինչ կարող է լինել այդչափ դրական։ Ընտանեկան այդ գեղեցիկ հատվածն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։