Սիրուշոն ցույց է տվել, թե ինչ նվերներ է ստացել աշխատավայրում Մայրության օրվա կապակցությամբ․ տեսանյութ


Սիրուշոն վերջին շրջանում է՛լ ավելի է մեծացրել սոցիալական ակտիվությունը։ Երգչուհու երկրպագուները սիրով հետևում են նրա կյանքում տեղ գտած մեկը մյուսից ուշագրավ իրադարձություններին։

Սիրուշոն հայտնեց, որ երրորդ երեխային է սպասում, որն իսկական բում առաջացրեց իր երկրպագուների շրջանում։

Այժմ էլ հետաքրքրական պատմություններ է ներկայացնում Պռեգոմեշ հայտնի ապրանքանիշի պատմության և զարդերի ստեղծման  վերաբերյալ։ Այս անգամ երգչուհին դրվագներ է ցույց տվել աշխատավայրից, թե ինչպես է անցնում իր աշխատանքային օրը։

Օրը համընկել է Մայրության օրվա հետ։ Երգչուհին այն անցկացրել է աշխատավայրում, որտեղ նվերների առատություն էր։ Նա անչափ ուրախ ու զգացված է եղել նման ուշադրությունից և մի փոքրիկ հատված հոլովակի տեսքով կիսվել է համացանցային իր հարթակներում։

Նվերներ են եղել, որոնք նախատաեսված էին ապագա բալիկի համար։ Հիշեցնենք, որ Սիրուշոն դուստր է ունենալու։ Իսկ երգչուհու հրապարակած հոլովակը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: