Սիրուշոն տարեդարձը նշել է Դուբայում՝ Սամվել Կարապետյանի դստեր հետ . բացառիկ կադրեր


Ինչպես արդեն նշել էինք՝ օրերս Սիրուշոյի ծննդյան օրն էր։ Երգչուհին արդեն երեսունվեց  տարեկան է։ Տարեդարձի օրը՝ հունվարի յոթին, երգչուհին հայրենիքում չէր։

Նա օրն անցկացրել է Արաբական էմիրություններում։ Նրա մի քանի հրապարակումներից պարզ է դառնում, որ նա շքեղ և ուրախ օր  է ունեցել։

Իր ուրախությունը կիսել և բարձր տրամադրոթյուն է ապահովել Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը։ Երգչուհին նրա հետ համատեղ ջերմորեն փարված լուսանկար է հրապարակել, ինչպես նաև մի քանի այլ կադրեր ևս։ Ինչպես միշտ Սիրուշոն հրաշալի տեսք է ունեցել։

Կրել է գեղեցիկ ոճային զգեստ, որի գեղեցկությունը լրացրել է իր իսկ արտադրության զարդերով ու աքսեսուարներով։ Սիրուշոյի սոցհարթակն այդ օրը լեփ-լեցուն է եղել շնորհավորանքներով և ջերմ ու բարի խոսքերով, ինչպես նաև գովեստի ու հիացմունքի խոսքերով։

Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ երգչուհուն լավագույնն ենք մաղթում։ Իսկ վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել նրա հրապարակումները։


Понравилась статья? Поделиться с друзьями: