Սիրուշոն համացանցային հարթակներում մեծ ակտիվություն է ապահովում և ցույց տալիս հետևորդներին իր աշխատանքային առաջընթացները։

Նա երեք երեխաների մայրիկ է, սակայն դա նրա համար խանգարող հանգամանք չէ զբաղվել աշխատանքային բուռն գործունեությամբ։ Վերջերս նա հաճախակի է մեկնում Ամերիկա բիզնեսը զարգացնելու նպատակով։

Նրա բրենդային զարդերը լայն տարածում են գտնում արդեն երկրի սահմաններից դուրս։ Եվ ահա երգչուհին վերադարձել է հայրենիք։ Նա մի քանի լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել, թե ուր է գնացել առաջինը․ նա անմիջապես վազել է դստեր՝ Զաբելի մոտ։

Մի քանի ամսական Զաբելին մայրիկն անչափ կարոտել էր և այժմ հրապարակումները միայն նրա մասնակցությամբ են։ Նա վերջապես տանն է և իր հարազատների, սիրելիների և երեխաների կողքին, ովքեր նրան անչափ կարոտել են։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել երգչուհու նոր հրապարակումը և մի քանի այլ հրապարակումներ ևս։