Սիրուշոյի որդու՝ քնից առաջ պատմած պատմությունները և երկու ամսական դստեր նոր լուսանկարը․ տեսանյութ


Սիրուշոն շարունակում է մեծ հետաքրքություն առաջ բերել հանրության շրջանում։ Երգչուհին երկու ամիս է, ինչ երրորդ անգամ է մայրացել և արդեն երկու ամիս է, որ երջանկությունն այլ իմաստ է ձեռք բերել ողջ ընտանիքի համար։

Հիշեցնենք, որ Սիրուշոն երկու որդիների մայր էր և արդեն որդիների շարքերը համալրեց դուստրը, ում շնորհել են Զաբել անունը։

Սիրուշոն այն արտիստներից է, ով չի հանրայնացնում երեխաների դեմքերը։ Նա գտնում է, որ փոքրիկներն արժանի են վայելել իրենց կյանքը առանց հայտնի ծնողների միջամտության։ Նրանք պետք է կարողանան կյանքում գտնել իրենց ինքնուրույն։

Սակայն դա չի նշանակում, որ երգչուհին երեխաների մասնակցությամբ դրվագներ չի հրապարակում։ Այս անգամ, ահա, նա հետևորդներին բարի լույս է մաղթել՝ հանրայնացնելով փոքրիկ Զաբելի լուսնկարը, որտեղ, իհարկե, փոքրիկի դեմքը չի երևում, սակայն արդեն հասկանալիէ, թե որքան անուշիկ աղջնակ է նա։

Երգչուհու հրապարակումը սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: