Մաշա Մնջոյանին շատերը կհիշեն։ Երաժշտական մրցույթում լավագույնս ներկայացած երիտասարդ աղջնակն անմիջապես և շատ կարճ ժամանակամիջոցում հասցրեց սիրվել ժյուրիի և հանրության կողմից։ Նա իսկապես տաղանդավոր երգչուհի է և գիտի լավագույնս ներկայանալ։

Մաշան այս օրերին գտնվել է Լոռվա մարզում և վայելել Լոռվա չքնաղ բնությունը։ Երգչուհին մի քանի գեղեցիկ լուսանկարներ է ներկայացրել Վանաձոր քաղաքից, որտեղ ինքը գլամուրային կերպարում է հանդես եկել։

Մաշան լուսանկարվել է քաղաքի բարձր հատվածում, որտեղից երևում է Վանաձորի հրապարակը, որը է՛լ ավելի է գեղեցկացրել լուսանկարն ու ամբողջացրել։ Մաշան կրում է սև հագուստ և հիացնում իր գեղեցիկ արտաքինով։

Երգչուհու հետևորդները մշտապես հիանում են նրանով և այժմ էլ մեկնաբանություններում իրենց սերն ու հիացմունքն են արտահայտել սիրելի երգչուհու մասին։

Լուսանկարներին կից Մաշան գրել է․ «Սեր»։ Այնկարծես վերաբերում է քաղաքին։ Իսկ լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։