Երեկ տեղեկացրել էինք, որ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է և մեր անկեղծ շնորհավորանքներն էինք հղել երգչին։

Օրվա ավարտին Միհրանի կինը՝ Արփի Գաբրիելյանը սիրառատ մի հոլովակ է հանրայնացրել և այդ կերպ համացանցային իրտիրույթում ընտանեկան կարևոր օրը նշանավորել։ Արփին հանրայնացրել է մի հոլովակ, որտեղ ինքը Միհրանի հետ է։

Հոլովակում նրանք երկուսով են, սիրառատ գրկախառնված և հայացքները հառած հեռուն կամ միմյանց։ Կարճ այս տեսանյութում այնքան սեր կա, որ անվերջ կարելի է նայել այս գեղեցիկ զույգին։

Երգչուհի դերասանուհին որևէ գրառում չի կատարել, սակայն սերն ու երջանկությունը հոլովակն ինքնին փոխանցում է։ Զույգն ունի մեկ որդի՝ Ռոբերտը, ում արտիստ ծնողների երկրպագուները անչափ շատ են սիրում, ինչպես որ տաղանդավոր ծնողներին։

Միհրանին հազարավոր օգտատերեր են շնորհավորել և լավագույն մաղթանքներով հանդես եկել, հիացել նրա ընտանիքով և ջերմագին խոսքեր հղել։