Սոնա Եսայանը հրաշալի պարուհի է և ակտիվ աշխատանքային գործունեության մեջ է գտնվում։ Սոնան ակտիվ է նաև համացանցային տիրույթում և հետևորդներին սիրով ցույց է տալիս իր առօրյան և կյանքում տեղ գտած կարևոր և ուշագրավ իրադարձությունները։

Այս անգամ Սոնան հետևորդներին ցույց է տվել իր նոր ձեռքբերումը։ Պարուհին նոր մեքենա է գնել և անչափ ուրախ, բարձր տրամադրությամբ հայտնել այդ մասին հետևորդներին։

Սոնան տեսանկարահանվել է սպիտակ, շքեղ մեքենայի ֆոնին և հոլովակին կից գրել, որ այն նվեր է ինքն իրեն, ապա հարցրել է հետևորդներին՝ սազո՞ւմ է նոր մեքենան իրեն։

Սոնա Եսայանը գեղեցիկ հոլովակ ստանալու համար օգտագործել է նաև նույն մեքենայի խաղալիք տարբերակը։ Պարուհու հետևորդները շնորհավորել են նրան և մաղթանքներ հղել։

Մենք նույնպես շնորհավորում ենք Սոնային շքեղ ձեռքբերման համար։ Իսկ հոլոավակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։