Հայկ Պետրոսյանն այն դերասաններից է, ով մշտապես երկրպագուների ուշադրության կենտրոնում է։ Աշխատանքային գործունեությունից զատ Հայկն այլ մանրամասներ իր կյանքից չի սիրում հանրայնացնել և խնամքով թաքցնում էր հանրությունից անձնական կյանքը։

Սակայն, վերջերս իր կյանքում այնքան մեծ երջանկություն էր տեղի ունեցել, որ երկար թաքցնելն ուղղակի անհնարին է եղել։

Հումորիստ, երաժիշտ դերասանն ուղղակի ցանկացել է այն կիսել հանրության հետ։ Չէ՞ որ որոշ չափով պատկանում է հանրությանը, իր հանդիստաեսին։

Նա հայտնեց, որ ամիսներ առաջ հայր է դարձել, ինչի առիթով նրա հետևորդներն անչափ ուրախացան և դերասանի սոցհարթակն ուղղակի ողողեցին շնորհավորանքներով և ջերմ խոսքերով։ Օրերս էլ Հայկը մի հոլովակ հանրայնացրեց, որտեղ որդու հետ էր։ Հոլովակին կից նա գրել էր․ «Սա մեր թագավորություն է»։

Հոլովակը դերասանը պատրաստել է հայտնի մուլտֆիլմի (Առյուծ արքա) երաժշտության ներքո, որն անչափ համահունչ է ստացվել։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։