Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին․ ահա, թե ինչ է խնդրել ադրբեջանցին


Ինչպես հայտնի է Արցախում պահվում է ադրբեջանցի գերի՝ Ջամիլ Բաբաևը։ Նա հանդիսանում է հենց այն ադրբեջանցին, ով ներխուժել էր Մարտակերտի բնակարաններից մեկը։

Տանը եղել են երկու անչափահաս զույգ եղբայրները։ Տղաները տասնչորս տարեկան են։ Նրանք սեփական բնակարանում ժամեր շարունակ գտնվել են ադրբեջանցու հետ։ Տղաները կարողացել են կապ հաստատել իրենց քեռու հետ, ով էլ ահազանգել է ոստիկաններին։

Ադրբեջանցի գերին այս պահին էլ դեռ շարունակում է մնալ Արցախում։ Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ խաղաղապահ զորքերի հրամանատարն այցելել է ադրբեջանցի զինծառայող Բաբաևին։ Այցի նպատակն էր ծանոթանալ այն պայմաններին, որտեղ մնում է գերին և տեղեկանալ վերջինիս առողջական վիճակի մասին։

Ադրբեջանցի գերին Ռուստամ Մուրադովին մի խնդրանքնով է դիմել․ թույլ տալ կապ հաստատել հարազատների հետ։ Հնրավաորություն և պայմաններ է ստեղծվել, որպեսզի ադրբեջանցի զինծառայողը կապ հաստատի հարազատների և բարեկամների հետ։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը  Բաբաևի վերաբերյալ հայտնել էր, որ նա իր զորամասից ուղղակի դուրս է եկել և հասել Մարտակերտ։


Понравилась статья? Поделиться с друзьями: