Ռուսական լրատվամիջոցներով ցուցադրվել է Կիևյան կամրջից արված այս լուսանակրը․ Մովսես Հարությունյանն այս մասին


Ռուսական լրատվությամբ ցուցադվել է լուսանկար, որտեղ երևանյան Կիևյան կամուրջն է՝ զարդարված պաստառով, որի վրա ռուսերեն լեզվով գրված է Հայաստանը Ռուսաստանին։

Լուրը Հայաստանում զարմանք է առաջ բերել, այն պատճառով, որ նման պաստառ ոչ ոք չի տեսել։ Այս մասին համացանցային հարթակում գրառում է կատարել Մովսես Հարությունյանը։

Քաղաքագետը գրում է՝ այս պահին Կիևյան կամրջի վրա նման պաստառ ուղղակի գոյություն չունի։ Իսկ տեղում եղող մարդիկ երբեք չեն նկատել նման գրությամբ որևէ պաստառ։

Քաղաքագետը ենթադրում է՝ դա ֆոտոշոփի արդյունք է։ Նա նաև առաջ է քաշում մեկ այլ վարկած։ Նշում է՝ միգուցե և իրական է և հավելում, որ, ըստ ամենայնի, ռուսաստանամետ մի խումբ մարդիկ մի քանի րոպեով կախել են պաստառը, լուսանկարել, ապա հեռացրել։

Որոշ օգտատերեր համացանցում նշում են, որ առավոտյան ժամերին այն տեսել են և նման պաստառ, ամեն դեպքում, եղել է։


Понравилась статья? Поделиться с друзьями: