Այսօր վերլուծաբան Արմեն Դուլյանի բարձրացրած հարցի և հրապարակման շուրջ բավականին թեժ խոսակցություններ սկսվեցին։ Խոսակցությունների թեման մասնավորապես Արցախի պաշտոնաթող նախագահների բյուջետային հատկացումների մասին է։

Ի պատասխան այս խոսակցությունների՝ Ռ․ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրել է, որ դա կեղծիք է և Ռ․ Քոչարյանը ոչ մի բյուջետային հատկացում էլ չի ստացել ԼՂՀ բյուջեից։

Նա նաև նշել է, որ այդ հարցը հեշտությամբ կարելի է ճշտել, եթե հարցում ուղարկվի Արցախի հանրապետության կառավարություն։ Անդրադառնալով Ա․ Դուլյանի բարձրացրած հարցին՝ նախկին նախագահի աշխատակազմի համակարգողն այն կարծիքն է հայտնել, թե լրագրողը դա ճշտելու եղանակը գիտեր։

Բ․ Միկոյանը որոշակի միտում է տեսնում բարձրացված հարցի նպատակի առումով։ Նա դա նպատակադրված քայլ է համարում։ «Ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ»,- գրել է Բ․ Միկոյանը։