Հայկական ժամանակակից երգերի ցանկում ևս մեկն ավելացավ։ Գեղեցիկ և յուրօրինակ նոր աշխատանք են ներկայացրել Ռեինկարնացիա խումբը և Հարութ Փամբուկչյանը։ Աշխատանքն իսկապես անչափ գեղեցիկ է ստացվել։

Երգը կոչվում է «Կանցնեն օրեր»։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոճին հարազատ է մնացել։ Ստեղծագործության հեղինակը՝ թե՛ բառերի և թե՛ երաժշտության, Ռոլանդ Գфսպարյանն է։ Երգн կյфնքի, սիրո, կյանքի հանդեպ սիրո և վերածննդի մասին է։

«Կանցնեն օրեր, տարիներ, ու ես նորից կծնվեմ․ քեզ համար երգեր գրեմ ու քեզ նորից կսիրեմ»,- հնչում են այս գեղեցիկ երգի բառերում։ Պրեմիերայից րոպեներ անց տեսահոլովակը բազմաթիվ դիտումներ է ունեցել և շարունակում է ավելանալ դիտումների քանակը։

Օգտատերերը մեկնաբանություններում իրենց հիացմունքի խոսքն են ասում և նշում, որ աշխատանքն իսկպաես հաջողված է։

Համոզմունք են հայտնում, որ երգը երկար կյանք է ունենալու։ Շնորհավորում ենք սիրված երգիչներին ստացված աշխատանքի համար։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել և վայելել ստորև կցված նյութում։