Զարուհի Բաբայանը վերջին շրջանում ակտիվ աշխատանքային գործընթացում է։ Երգչուհին բոլորովին վերջերս նոր երգի պրեմիերա էր ներկայացրել, որտեղ հանդես էր եկել նորովի։

Երգը («Ոնց դիմանամ») զուգերգ էր, որի ռեփային հատվածը կատարոմ էր Ֆելիքս Խաչատրյանը։ Այժմ երգչուհին համերգային հանդիպում է նախատեսել առաջիկայում, որտեղ ևս մեկ անակնկալ է սպասվում նրա երկրպագուներին։

Մինչ այդ Զարուհին համացանցայի հարթակում մի հրապարակում է կատարել, որտեղ նշել է, որ նոր տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտել է և կարճ հոլովակ է հանրայնացրել, որը տիկտոկյան թրենդ է։ Երկրպագուներին զարմացրել է երգչուհու՝ ժամանակին համահունչ քայլելու կարողությունը։

Հոլովակին կից Զարուհին գրառում է կատարել, որտեղ նշել է, որ անընդմեջ աշխատանքից հետո կարելի է թույլ տալ թուլանալ, դադար առնել և հանգստանալ։

«12 ժամ տեսահոլովակ նկարահանելուց հետո կարելի է թուլանալ և մի փոքր խենթանալ։ Ջրիկ-մրիկ բաներ»,- գրել է Զարուհի Բաբայանը։ Տեսանյութը՝ կից։