Ջոլին մեղուների հետ նկարահանվելու համար 3 օր լոգանք չի ընդունել․ փշաքաղեցնող տեսանյութ


Պարզվում է աշխարհում կա սահմանված մեղուների միջազգային օր։ Մեղուների միջազգային  օրը նշվում է մայիսի 20-ին։ Այսօր աշխարհի բոլոր բնապաշտպանները իրենց մտահոգությունն են հայտնում այս միջատների վերաբերյալ։ Բանն այն է, որ մեղուների կյանքը վտանգված է։

Նրանք վերացման ճանապարհին են։ Նրանց վերացումը մարդկանց սովի կմատնի։ Նախատեսված է 2025-ին կտրուկ ավելացնել այդ միջատների քանակը։ Այդ հարցերով զբաղվում է ՅՈՒՆԵՍԿՕՆ։  «National Geographic» հանրահայտ ամսագիրը ցանկացել է այնպիսի հոլովակ նկարահանել, որը կօգնի բարձրացնել մեղուների պաշտպանության հարցը և հնարավորինս շատ մականց տեղեկացնել այդ մասին։

Ամսագիրը դերասանուհուն առաջարկել է, որ հենց ինքը նկարահանվի այդ հոլովակում։ Դերասանուհուց մեծ փորձություն է պահանջվել նկարահանվելու համար։ Սակայն նա որոշում է կայացրել գնալ այդ քայլին՝ հանուն փոքրիկ, բայց այդքան կարևոր միջատների համար։

Դերասանուհու մարմինը պատել են հատուկ ֆերամոնով, որի բույրը հաճելի է մեղուների համար։ Նկարահանման հրապարակում դերասանուհին միակն էր, որ առանց պաշտպանիչ հագուստի էր։ Նա երեք օր չի լողացել, որպեսզի այլ բույրեր չլինեն։ Պետք էր այնպես անել, որ մեղուները դերասանուհուն ընկալեին որպես ծաղիկ։

Դերասանուհին պատմել է, որ մեղուներից մեկը նկարահանման ողջ ընթացքում հագուստի տակ էր մտել և մնացել այնտեղ։ Միջատին Ջոլին զգացել է մարմնի տարբեր մասերում։ Քսան րոպե մնացել է անշարժ, որպեսզի կարողանան ստանալ ցանկալի կադրը։ Կից՝ տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: