Անաիս Սարդարյանին հանրությունը սիրում է ոչ միայն նրա տաղանդավոր լինելու համար, այլ նաև որպես իրական հայրենասերի և բարեգործի։

Դերասանուհին մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարեհոգությունն ու մարդասիրությունը։ Երկու երեխաների մայրիկը համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և հաճախակի է շփվում հետևորդների հետ։ Նա լայն քննարկումների համար կարողանում է հարթակ ստեղծել և ինքն էլ մասնակցել դրանց։

Այս անգամ դերասանուհին անչափ բարկացած հոլովակ է հանրայնացրել և խոսել Ջերմուկում հայկական մշակույթի պղծման մասին։ Իր խոսքում դերասանուհին նշում է, որ հայրենասիրությունը խոսքով ու կենացով չէ, այլ գործով է։

Անաիսը հավելել է, որ եթե հայը կարող է գնալ այդ քայլին, պղծել սեփական ազգի մշակույթը, ինչո՞ւ պիտի թուրքը դա վաղը Երևանում չանի։

Նա դատապարտում է նման արարքը և հավելում, որ պետք է գտնել այդ մարդկանց և խստորեն դատապարտել, պատժել։ Դերասանուհու խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։