Ճանաչված դեմքերի կյանքով հանրությունը միշտ էլ հետաքրքրված է եղել։ Մարդկանց հետաքրքրում են նաև հանրային դեմքերի ընտանիքի անդամները։

Ճանաչված դեմքերից Լիլի Մորտոն համացանցային հարթակում բավականին մեծ լսարան ունի։ Դրա հետ մեկտեղ մոդելը բավականաչափ քննադատության է ենթարկվում։

Իր գործունեությունը նա սկսել է մոդելային բնագավառում, այնուհետև սկսեց նկարահանվել Women’s club հումորային նախագծում, ապա թողարկեց երգ և տեսահոլովակ։ Լիլին նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նոր երգեր ներկայացնել։ Լիլին նաև ընտանիք ունի։

Նա ամուսնացած է բժշկի հետ, ով երեք երեխաների հայր է։ Լիլին բազմիցս նշել է, որ ամուսնու երեխաների հետ հիանալի հարաբերություններ ունի և կարողանում են սիրով ու հարգանքով վերաբերվել միմյանց։

Մի առիթով Լիլին պատասխանելով իրեն ուղղված քննադատությանն այն մասին, որ պլաստիկ վիրահատությւոնների զոհ է դարձել՝ նշել է, որ եթե տեսնեին իր մայրիկին, ապա այդպես չէին մտածի։ Նյութին կից ներկայացնում ենք Լիլիի մայրիկին։