Դանիել Իոաննիսյանը ուշի ուշով հետևում է աշխարհաքաղաքական իրադարձությոններին և վերլուծություններ հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Նա զուգհեռներ է անցկացնում արցախյան և ուկրաինական պատերազմների միջև։

Նա նշում է՝ ՌԴ նախագահը հրապարակավ հրաժարվել է ռուսական կողմի գրոհի պլաններից։ Իոանննիսյանը գրառման մեջ ընդգծել է, որ դա արվել է այն բանի համար, որ Մարիոպոլի պաշտպանները մինչև վերջ պայքար են մղելև չեն ասել «Զելենսկին հողերը ծախեց»։

Նրանք գրագետ կռիվ են տվել նաև ամենահուսահատ վիճակում, ապա շրջվելով դեպի արցախյան պատեազմ՝ մեղադրել է որոշ մարդկանց վախկոտության և այլնի մեջ, ապա արձանագրել․ «Վանեցյանի նմանները 2 ընկնող ռումբի ձայն լսելուց փախնում էին և մեղադրում բոլորին դավաճանության մեջ:

Թե բա «Պատիվ ունեմ»… Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա»: Այնուհետև ավելացրել է՝ Վանեցյանը փախնողներից միակը չէր։ Իոաննիսյաը չի կարողացել մոռանալ նաև Հադրութից փախնող ստորաբաժանումներին և հավելել է, որ դա անգրագետ և վախկոտ հրամանատարության պատճառով է։

Մեկնաբանություններում օգտատերեը համաձայնել են Իոաննիսյանի հետ և նշել, որ սեփական անհջողությունների ամար հեշտ է մեղադրել դիմացինին։ Պատերազը դեռ երկար քննարկումների ու վերլուծությունների կարիք կունենա, սակայն երկնքում ճախրող հազարավոր հրեշտակներ այլևս երկիր չեն վերադառնա։