Պն-ն կասեցնում ա հավաքագրումը, նյարդայնացած եմ… Մարիամ Ալեքսանյանը հոլովակ է հրապարակել


Սեպտեմբերի տասներեքից սկսած դժվարին օրերը Հայաստանում վերսկսվեցին։ Կրկին կորուստներ, լարված իրավիճակ։

Թիկունքում շատ մարդիկ փորձում են  սատար կանգնել, լինել զինվորի կողքին և զինվորին հավաստիացնել, որ նա մենակ չէ, նրա թիկունքում մի մեծ բանակ կա։ Շատերը իրենց իսկ նախաձեռնությամբ անմիջապես սկսեցին զինվորի համար, սահմանի համար հավաքագրման աշխատանքները։

Հավաքագրման աշխատանքներին է լծված նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով իր ընկերների հետ ջանք ու եռանդ չի խնայում և զինվորի համար փորձում են կատարել հնարվոր ամեն բան։

Այս ֆոնին առաջին իսկ օրվանից Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հավաքագրման աշխատանքներ իրականացնելու համար ոչ մի անհրաժեշտություն չկա։ ՊՆ-ն հոգում է ամեն բան և հարկ չկա վատնել ավելորդ ռեսուրս։

Այս մասին Մարիամ Ալեքսանյանը մի հոլովակ է հանրայանցրել, որտեղ նշում է, որ ՊՆ-ն խոչընդոտում է հավաքագրմանը, ապա հավելում, որ նյարդայնացած է և ստույգ ոչինչ ասել չի կարող։ Մանրամասները կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: