«Պետք ա հավաք անել, ցույց չէ՝ հավաք, հետո դաժե կարանք փաթաթվենք․․․»


Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես  էլ երգչուհի Շպռոտը, խոր մտահոգված է հայրենիքի ճակատագրով։ Երգչուհին բավականին ակտիվ է համցանցային տիրույթում, և նրա գրեթե բոլոր գրառումները հյարենիքի մասին են։

Շպռոտն առաջարկում է հավաք կազմակերպել և ողջ հայությանը հավաքել մեկտեղ։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Պետք ա մի հատ հավաք անենք, ցույց չէ, հավաք։

Ու բոլորս մի տեղ, բոլոր գույները։ Ու ոչ մի լիդեր միկրոֆոն կամ ռուպռ չվերցնի։ Լիդերները հավասար Ժողովրդի հետ կանգնեն լուռ։ Մենք ինքներս մեզ և աշխարհին ցույց տանք մեր միաբանությունը։

Առանց ագրեսիա, առանց կարծիք։ Լինենք մի միտք՝ Մենք քիչ չենք ու մեզ Հայ են ասում։ Ֆսյո ու գնանք տներով։ Մյուս օրը էլի նույնը․ լուռ, առանց Էգոցենտրիկ գոչերի հավաքվենք, նայենք կողքի հայի հենց աչքերի մեջ և էլի՝ տներով։

Հետո դաժե կարանք փաթաթվենք։ Թշնամին առանձին մեզանից չի վախում, իսկ մի տեղ հավաքված հայ սկի աշխարհը տենց բան չի տեսել, կզարմանան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: