«Պա․․․»․ կյանքից հեռացել է Մարիամ Ալեքսանյանի հայրը․ դերասանուհու անչափ հուզիչ հրապարակումը հայրիկի մասին


Դեասանուհի Մարիամ Ալեքսանյանի ընտանքում դժբախտություն է տեղի ունեցել։ Կյանքից հեռացել է դերասանուհու հայրիկը։

Ընտանիքը խոր վշտի մեջ է և ապրում է ծանր ու դժվարին ժամանակներ։ Վերջերս Մարիամը հաճախակի էր ընտանիքի վերաբերյալ հրապարակումներ կատարում, խոսում և պատմում հայրիկի մասին, իսկ այսօր դերասանուհին խոր վշտով հայտնում է, որ մահացել է հայրը։ Մարիամը մեծ կապվածություն ուներ հայրիկի հետ և այդ մասին բազմիցս նշել է։

Նա համացանցայի հարթակում տեղեկացրել է իր հարազատնեին, մտերիմներին հոր հոգեհանգստի վերաբերյալ, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենան վերջին հրաժեշտը տալ Գևորգ Ալեքսանյանին։

Մարիամը ինսթագրամյան պատմություններ բաժնում լուսանկար է հանրայնացրել, որտեղ բռնած է հոր ձեռքը։ Նրա հայրիկի ձեռքին կարելի է տեսնել դաջվածք դստեր անվամբ։ Լուսանկարը Մարիամը մակագրել է․ «Պա․․․»։

Դերասանուհու սոցհարթակը լի է ցավակցական մեկնաբանություններով։ Մենք նույնպես մեր ցավակացություններն ենք ուղղում դերասանուհուն և նրա ընտանիքին՝ մաղթելով մեծ համբերություն և ուժ։


Понравилась статья? Поделиться с друзьями: