Պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից․ տեսանյութ


Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն արդեն մի ամբողջ կյանք է և ավարտ այդ հարցում չի էլ նշմարվում։ Հակամարտությունը ոչ միայն քաղաքական, տարածքային դաշտում է, այլ նաև այն այս տարիների ընթացքում տեղափոխվել  է մշակութային, սպորտային ոլորտներ։

Առաջին անգամ չէ, որ հայերը մշակույթի, սպորտի ասպարեզում ցուցաբերում են մասնագիտացված վարք և մշտապես գրավում են առաջին հորիզոնականներ։

Վերջին տարիներին այդ հաղթանակներն ավելի կարևոր են դարձել, հենց միայն այն պատճառով, որ աշխարհը վերջապես պետք է հասկանա, որ այնտեղ, որտեղ չկան բայրաքթարներ հայը մշտապես հաղթող է, քանի որ ուժեղ է բնությունից։

Հերթական սպորտային միջոցառումներից մեկի ժամանակ հայ ըմբշամարտիկ Հայկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցուն։ Պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել։ Ադրբեջանցին որակազրկվել ու հեռացվել է։ Շնորհավորում ենք հայ մարզիկին։ Ուժդ և հաղթանկաներդ անսպառ լինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: