Արթուր Գրիգորիչի անժամանակ մահը խորապես ազդել է նրա հարազատների, ընտանիքի անդամների և իհարկե նրա սաների հուգուն։

Նրանք՝ էստրադային հայտնի դեմքերը, շարունակում են իրենց ուսուցչի, ղեկավարի հետ կապված հուշերով կիսվել։ Պատմում են հին ու բարի պատմություններ և մեծ ափսոսանքով ժպտում։

Ցիտում են նրա խոսքերը և համացանցային հարթակներում կիսվում արխիվային տեսանյութերով և լուսանկարներով։ Հերթական հուզիչ հրապարակումն է կատարել Նունե Եսայանը։ Երգչուհին հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ իր տանն է, իսկ իրեն հյուրընկալվել էր Գրիգորիչը։

Նա նստած է դաշնամուրի առջև և նվագում է, իսկ Նունեն՝ երգում։ Հանրայնացված տեսանյութին կից երգչուհին գրել է, որ ցանկանում է երգել, որպեսզի նրան մոտ լինի, թեև հոգին շարունակ լռում է։

Նա մասնավորապես գրել է․ «Երբ երգում է իմ հոգին, մոտ եմ տիեզերքին։ Հոգիս լռում է։ Բայց պարտավոր եմ երգել, որ քեզ մոտ լինեմ»։