«Պարոն Տեր- Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնшսպшնության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է․․․»․ Նիկոլ Փաշինյան


Ինչպես շատերն են տեղյակ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3 նախագահներին հրավիրել էր բանավեճի։ Վերջիններս մերժել էին՝ հայտնելով յուրաքանչյուրն իր պատճառը։

Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ չի ընդունի հրավերը, որովհետև խղճում է նրան և կարծիք է հայտնել, որ հրավերի ընդունումը կհանգեցնի Փաշինյանի ինքնասպանությանը։ 1-ին նախագահին այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այն օրենսգրքով սահմանաված բանավեճ է և պատրաստակամություն է հայտնել գնալ այդ բանավեճին և տեսնել՝ ի՞նչ են նրանք խոսում։ Հանրությանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը բանավեճի հրավերը մերժելիս խորհուրդ է տվել ինքնասպան լինել, իսկ 1-ին նախագահը մերժել է, որ Փաշինյանը ինքնասպան չլինի։

«Պարոն Տեր- Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,- ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հանրության շրջանում բանավեճի առիթով ոգևորությունը բավականին մեծ է, բոլորն էլ ցանկանում են նախագահներին տեսնել նույն հարթակում և լսել միևնույն հարցի վերաբերյալ բոլորի կարծիքները միևնույն հարթությունից։


Понравилась статья? Поделиться с друзьями: