Պարզ եւ հագեցնող աղցան: Այն կհավանեն բոլորը, առանց բացառության: Դրա պատրաստման համար օգտագործվում են պարզ մթերքներ, որոնք հիանալի համադրվում են միմյանց հետ։
Աղցանը շատ հեշտ է պատրաստել եւ կատարյալ է ռոմանտիկ երեկոյի համար եւ ոչ միայն:

Անհրաժեշտ բաղադրիչները՝
200 գրամ ապխտած հավի կրծքամիս
100 գրամ պինդ պանիր
2 հավի ձու

1 փունջ հազար
200 գրամ լոլիկ Չերրի
1 տուփ սուխարի
2 հատ վարունգ
100 գրամ մայոնեզ
2 թեյի գդալ մանանեխ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը՝

1. Հազարը պատռում ենք աղցանի մեջ։ Ավելացնոմ ենք կտրատած Չերրի Լոլիկները և վարունգը:

2. Պանիրը քառակուսիների կտրատեք, նոյն ձևի էլ կտրատում ենք ապխտած հավի կրծկամիսը և խաշած ձվերը:

3. Վերջում ավելացնում ենք աղով, պղպեղով, մանանեխով խառնած մայոնեզը:
4. Մնում է լավ խառնել և մատուցել վրան սուխարիներով: