«Պատերին հայհոյանքներ եմ գրել, ինչքան էլ մաքրեն, չի մաքրվի»․ Աղավնոյից եկած ընտանիքի հուզիչ պատմությունը


Աղավնոյից հայերի դուրս բերումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս։ Այդ գյուղի բնակիչները սրտի կսկիծով թողեցին իրենց տունը, ստեղծածը  և դուրս եկան։

Իհարկե եղան մարդիկ, ովքեր այրեցին դրանք, որպեսզի պատրաստի բնակավայրը չմատուցվի թշնամուն։ Աղավնոյից ստիպված դուրս եկած ընտանիքների շարքին է պատակնում նաև Լիբանանից եկած և Արցախում հաստատված հայ ընտանիքը։

Թամարա Դումբալյանը պատմում է, որ Արցախում մշտական բնակություն հաստատելու մասին որոշումը ընտանիքը հանկարծակի է կայացրել։ Ուղղակի այդպես ցանկացան և մեկ ամսում տեղափոխվեցին։ Թամարան նշում է, որ մեծ ցավով է լքել Աղավնոն, նա շատ լավ էր իրեն զգում հայրենիքում։

Այժմ բնակություն են հաստատել Էջմիածնում, ծավալել է իր գործունեությունը։ Նա կիսաֆաբրիկատներիարտադրությամբ է զբղաղվում։ Թամարան հուզված հավելում է, որ  անվերջ կարոտ կմնա Աղավնոյին։

Նա հեռախոսում պահում է Աղավնոյի, իր տան լուսանկարները և հուզմունքնով նայում դրանց։ Թամարայի պատմության մանրամասներն առաջարկում ենք ծանոթանալ վարը ներկյացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: