«‎Պապառացիների պակաս չկա»․ ահա թե որտեղ են «‎բռնացրել» Արմեն Աշոտյանին


Արմեն Աշոտյանը, ով ակտիվ մասնակցում է ընդդիմադիրների երթերին ու հավաքներին և կարելի է ասել ցուցարրաների մեջ կարևոր և առանցքային անձերից մեկն  է, որոշ ժամանակով բացակայեց հավաքներից։

Բանն այն էր, որ քաղաքական գործիչը գտնվում էր երկրի սահմաններից դուրս։ Նա այժմ վերադարձել է և ակտիվորեն ներգրավվել ցույցերն։

Նա Հայաստանից դուրս էլ համացանցային տիրույթում գրառումների միջոցով ակտիվ մասնակցում էր գործընթացին։ Այժմ նա կարողանում է ֆիզիկապես մասնակցել ցույցերին։ Եվ այս անգամ Արմեն Աշոտյանը մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ինքը գտնվում է վրանում։

Հրապարակումը հոմորային բնույթ ունի։ Լուսանկարն արված է առանց իր իմացության։ Լուսանկարին կից Արմեն Աշոտյանը գրել է․ «‎Պապառացիների պակաս չկա»: Քաղաքական գործիչը վրանում նստած ծխում է և ինչ-որ նոթատետր թերթում։

Արմեն Աշոտյանի ընկերները մեկնաբանություններում հումորային գրառումներ են կատարել։ Օգտատերերից մեկը նշել է, որ փակ տարածքում ծխելն արգելված է և ամեն ինչ անօրինական է։


Понравилась статья? Поделиться с друзьями: