«Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»․ Արմեն Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը՝ գրված անազատության մեջ


Այս օրերին համացանցը ողողված է բժիշկ Արմեն Չարչյանի մասին գրառումներով։

Մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում և հանդես  գալիս բժշկի կողքին կանգնելու և իրավական ոլորտի ներկայացուցիչներին ուղղված կոչերով և հորդորներով։ Ինչպես հայտնի է դատարանը նրան մեկ ամսով կալանավորել է։

Այսօր «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ Չարչյանի տիկինը ամբիոնից ընթերցել է ամուսնու ուղերձը՝ գրված անազատության պայմաններում։ Ուղերձում հստակորեն ընդգծված է այն միտքը, որ պրոֆեսորը իրեն առաջադրված մեղադրանքը համարում է անհասկանալի և անընդունելի։

Բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հետապնդվում է չարած բան համար և հետևաբար չի պատրաստվում ներողություն խնդրել։ Մանրամասնել է իր՝ քաղաքականություն մուտք գործելու պատճառները։

Այն է՝ երկրի անբարենպաստ, անկայուն, աղքատ, անմխիթար վիճակը։ Ուղերծում նշել է, որ ցանկանում է իր լուման ներդնել երկրի կայունացման հարցում։ Արմեն Չարչյանի ուղերծին կարող եք ծանոթանալ ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: