Երգչուհի Շպռոտը իր գործունեության ընթացքում միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Նրան կա՛մ չափազանց սիրում և գնահատում են, կա՛մ քննադատում։

Երգչուհին մշտապես, բոլոր ժամանակներում սկանդալային կերպար է եղել։ Բեմից և հանրային աչքից հեռո նա Անին է, սիրված դուստր, ընկեր, քույր, ով ունի ուրույն մտածելակերպ։ Անին վերջերս անկեղծացել էր հետևորդների հետ և իր կյանքից պատմել մի դրվագ, որը սահմռկեցուցիչ է։ Քանի որ կյանքի այդ դրվագն արդեն տարիների շղարշով է ծածկվել, նա պատմել է այդ մասին։

Տարիներ առաջ Շպռոտը ցանկացել է ինքնասպանություն գործել, իսկ պատճառը սիրած տղամարդն է եղել։ Նա այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր։

Նշել է, որ ժավելը ձեռքին միայնակ մտել է բաղնիք։ Պատմությունը մանրակրկտ պատմելիս՝ երգչուհին իր կյանքն անվանել է գորշ, դատարկ ու սին։

Սակայն հիանալիորեն է ներկայացրել կյանքի քաղցր ու հավատարիմ լինելը ու մարդ արարածի կողմից սիրված լինելը։ Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։