Կան ուտեստներ, որոնք անկախ ազգային պատկանելիությունից սիրված են ամենուր։ Ուզբեկական փլավն այդպիսիններից է։ Սակայն բոլորը կարող են փաստել, որ համեղ է այն փլավը, որը պատրաստել է ուզբեկ խոհարարը։ Այս նյութում կներկայացնենք ուզբեկական փլավի պատրաստման մի շարք գաղտնիքներ, որոնց օգնությամբ ձեր ուտեստն ուղղակի անմահական կստացվի։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Հորթի միս — 900 գ
Բրինձ — 700 գ
Սոխ — 2 գլուխ
Սխտոր — 3 հ․
Գազար — 3 հ․
Կծու պղպեղ — 2 հ․
Աղ, զիրա
Բուսայուղ

Բուսայուղում տապակել միսը, այնուհետև մանրացնել բանջարեղենները և ընտ հերթականության մսի հետ շարունակել տապակել դրանք։

Այս ամենին միացնում ենք լավ լվացված բրինձը և երկու գլուխ սխտորն առանց կտրելու ու մանրացնելու դնում թավայի մեջտեղի հատվածում։

Ուզբեկական փլավի պատրաստման ողջ ընթացքի և բանջարեղենների մանրացման ձևի, ինչպես նաև այլ մանրամասների մասին կարող եք տեսնել ստորև կցված տեսանյութում։ Պատրաստման բարի ընթացք և բարի ախորժակ ենք մաղթում։