Աստղիկ և Նարբե զուգն անչափ սիրված է հանրության կողմից։ Նրանց կողմից ստեղծված իրապատում ընտանեկան պատմություններն առ այսօր էլ դիտում են և հիանում, սովորում ու օրինակ վերցնում շատ դրվագներից։

Ամուսանական այս զույգն ասես ձևավորվեց հանրության առաջ։ Աստղիկը և Նարբեն այժմ էկրաններն չեն երևում։ Զույգը նախընտրել է բիզնեսով զբաղվել։

Նրանք համացանցային տիրույթում ակտիվ են և սիրով հետևորդներին հաղորդակից են դարձնում իրենց կյանքի մանրամասներին, հանգստին, ժամանցին և այլն։ Նրանք երկու երեխաների ծնողներ են և ապրում են երջանիկ ընատնեկան կյանքով։

Ամուսինները իրենց հանգիստը վայելել են Դուբայում, որտեղից էլ գեղեցիկ լուսնակարներ են ներկայացրել։ Այդ գեղեցիկ, արևոտ կադրերին Աստղիկն ուշագրավ գրառում է կցել։

Նա մասնավորապես գրել է․ «Մեր պատմությունը․ 17 տարվա գործընկերներ, 10 տարվա ամուսիններ, 2 համատեղ երեխաներ և 1000000 պլաններ․․․ Ու այս ամենից հետո նա ուզում է ծերանալ ինձ հետ»։