Արցախյան վերջին պատերազմը բոլորին ստիպեց կյանքը այլ տեսանկյունից նայել։ Հազարավոր զոհերը, նրանց մեկը մյուսից սիրտ կեղեքող պատմությունները ստիպեցին հասկանալ, որ հայրենասիրությունը այն չէ, ինչի մասին մենք գիտենք։

Եվ դա սիրտ մաշող ու մահու չափ տանջալի է։ Անմահացած բոլոր հերոսների պատմություններն էլ արտասվելու և հոգին ցավելու աստիճան հուզիչ են, սակայն այս մեկը, որը պետք է պատմենք այստեղ, ուղղակի կենդանի-կենդանի սպանում է մարդուն։ Լուսանկարից մեզ նայող այս տղան Տիգրան Արշակյանն է, ով Վարդենիկցի էր։

Նա հիմա 21 տարեկան կլիներ։ Զինծառայող էր։ Նրան տեղափոխել էին Ջաբրայիլ։ Թեժ մարտերի ընթացքում մեր հերոսի ոտքը վիրավորվում է, բայց դա իր համար պատճառ չէր, որ ընկերներին չհասցներ հիվանդանոց։

Այդ վիճակում նա 130 կմ անցել է և տեղ հասցրել ընկերներին, այնուհետև ետ վերադարձել մարտի դաշտ։ Եվ հենց այդ օրն էլ բեկորային վնասվածք է ստացել։ Ընկերները Տիգրանին հասցրել են Գորիսի հոսպիտալ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան: Չորս օր Տիգրանը կոմայի մեջ է եղել և ուշքի չգալով՝ մահացել է։

Այդ օրերին, երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնը և արտասվել։ Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել։