Սիլվա Հակոբյանը հերթական անգամ նկարահանել է դստերը՝ Միկային, և հնարավորություն տվել հետևորդներին հիանալ փոքրիկով և զվարճանալ նրա մասնակցությամբ տեսանյութով։

Երգչուհու երկրպագուները անհամբերությամբ են սպասում Միլայի զվարճալի արկածներին։ Աղջնակը արտիստիկ և ակտիվ փոքրիկ է, ով ծնողների ուրախությունն ու երջանկությունն է։ Նա արդեն վաղուց նաև երգչուհի մայրիկի երկպագուների ուրախությունն է։

Աղջնակը մե՛կ բարկանում է, մե՛կ պարում, ապա մայրիկի նման երգում, այնուհետև հետևում տան մաքրությանըև անգամ բարկանում մայրիկի վրա։ Այս անգամ Միլան մտահոգվել էր հարևանի պատուհանից կախված Ձմեռ պապիկի ճակատագրով։

Ամանորյա տոներից այսքան ժամանակ անց Ձմեռ պապը դեռ մնացել է հարևանի պատշգամբից կախված։ Դե երևի մեծերը մոռացել են վերցնել խաղալքը, ինչն էլ Միայի մտահոգության պատճառն է դարձել։

Նա իրենց տան պատուհանից նայում և փարատում ու հանգստացնում է Ձմեռ պապին, ասելով՝ ոչինչ, Ձմեռ պապիկ, ոչինչ․․․։ Միլայի զրույցի մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։