Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանն այն հայ արտիստներից են, ովքեր իրենց հետևորդների համար ոճի, նորաձևության թելադրող են։

Երկու երգչուհիների լսարանն էլ մեծ է։ Նրանք համացանցային տիրույթում հարյուր հազարավոր հետևորդներ ունեն։ Բավական է հանրայնացնեն մեկ լուսանկար և արդեն քաղաքում կարելի է հանդիպել աղջիկների, որոնք ընդօրինակել և վերցրել են արտիստուհու ոճը։

Այստեղ կարևոր է դառնում այն հանգամանքը, որ ավելի երիտասարդ սերունդը չտուժի արտիստին ընդօրինակելուց։

Ժամանցային կայքերից մեկն առաջարկել է օգտատերերին մեկնաբանություններում գրել, թե երգչուհիներից ով է առավել ոճային հագնվում և ըստ այդմ էլ պետք է որոշեն, թե ով է հաղթողը։ Շատ կարճ ժամանակամիջոցում մեկնաբանություններում օգտատերերը գրում էին Սիուշոյի անունը և համարում, որ հենց նա է առաջատարը։ Մինչ այս պահը առաջատարը դեռ Սիրուշոն է։

Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում, որտեղ մի քանի դրվագով երկու երգչուհիներն էլ ներկայացված են։