«Ո՞վ է նախագահ կոչված Արմեն Սարգսյանին օլիմպիադա ուղարկել․ որքան գիտեմ, մանուկներին պաղպաղի բաժանում մարզաձևեր չկան»․ Ոսկան Սարգսյան


Ոսկան Սարգսյանը, ով լրագրողական գործունեություն ունի, հաճախ է անդրադառնում տարաբնույթ թեմաների և հայտնում այս կամ այն իրադարձության վերաբերյալ իր կարծիքը։

Այն հիմնականում սուր քննադատական բնույթ է ունենում։ Այս անգամ լրագրողն անդրադարձ է կատարել Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած  այցին։

Ինչպես հայտնի է ՀՀ նախագահը այս պահին գտնվում է Տոկիոյում և հետևում է հայ մարզիկների մրցերթերին, ինչպես նաև հանդիպումներ է ունենում ճապոնական պաշտոնյաների հետ։

Ոսկան Սարգսյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ եթե անգամ հայ մարզիկները տասը ոսկե մեդալ բերեն Տոկիոյից, որն էլ լրագրողը անիրական է համարել, միևնույնն է  այդ մեդալները նա չի փոխի Հադրութի, Շուշիի, Մատաղիսի և Թալիշի հետ։ Այնուհետև իր խոնարհումն է հայտնել հազարավոր տղաների շիրիմներին։

«Ո՞վ է նախագահ կոչված Արմեն Սարգսյանին օլիմպիադա ուղարկել։ Նա ո՞ր մարզաձևում է հանդես գալու․ որքան գիտեմ, օլիմպիադայում սինքրոն լող և մանուկներին պաղպաղի բաժանում մարզաձևեր չկան»,- գրել է Ոսկան Սարգսյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: