Օրեր շարունակ համացանցը ողողված է Անդրեի և իր սիրելիի լուսանկարներով, քննարկումներով և իհարկե հոլովակով, որը հանրայանցրեց Անդրեն համացանցային իր տիրույթում և բարձրացրեց այս ալիքը։

Երգիչը ցույց տվեց իր սիրելիին, ում գեղեցիկ և ռոմանտիկ ամուսնության առաջարկություն կատարեց։ Անդրեն առաջարկությունը կատարեց Տաթևի վանքում։ Երգիչը տևական ժամանակ է, ինչ հարաբերություններ ունի Անիի հետ։ Իսկ Անին նույնպես երգչուհի է։

Հանրությունը նրան կարող է հիշել Ազգային երգիչ մրցույթից, որտեղ Անդրեն ժուրիի կազմում էր ընդգրկված և ասես համակրանքը հանդիպման հենց առաջին վայրկյանից է սկսվել։ Անին երաժշտական մրցույթին մասնկացելու համար Հայաստան էր եկել Սանկտ Պետերբուրգից և հանդիսատեսին ու հեռուստադիտողին գեղեցիկ կատարումներ մատուցել։

Անդրեն իր հրապարակած հոլովակում նեկայացրել է նաև Անիի և իր առաջին հանդիպումից մի փոքրիկ հատված՝ նշանավորելով և կարևորելով այդ օրը։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել նաև Անդրեի ամուսնության առաջարկությունը սիրելիին։