«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու հեղինակային նախագիծս». Նազենի Հովհաննիսյան


Նազենի Հովհաննիսյանը, ով աչքի է ընկել իր տաղանդով, մշտապես զարմացրել ու հիացրել է թե՛ հանդիսատեսին, թե՛ հեռուստադիտողին։

Նազենիի տաղանդն ակնհայտ է և այն դրսևորվում է ամենուր։ Դերասանուհի, հաղորդավարուհի և շատ բնագավառերում իր ուժերը փորձած և պատվով այդ ամենը հրամցրած հանրային այս դեմքը շարունակում է զարմացնել և հիացնել։

Հաղորդավարուհին մեծ սիրով և ինչպես ինքն է ասում՝ շունչը պահած, իր հանդիսատեսին ներկայացել է հրաշալի նորությամբ։ Նազենի Հովհաննիսյանը հայտնում է, որ նոր նախագիծ է սկսում․ հաղորդում, որի հեղինակը հենց ինքն է։

Նազենին կվարի հաղորդում, որտեղ կհյուրընկալի հանրային սիրված ու հետաքրքրական դեմքերի, ովքեր կպատմեն, կկսիվեն բոլորիս միմյանց կապող կամուրջների, անցյալի ու ներկայի միջև ընկած, մեզ մի էտապից մյուսը տանող, խառը պատմությունների, դրանց ելքերի ու հիշողությունների մասին։

Հաղորդման առաջին հյուրը Էմմին է լինելու, ում հետ Նազենին յուրօրինակ ջերմ հարաբերություններ ունի։


Понравилась статья? Поделиться с друзьями: