Շնորհավորանքներ ամենակարևորներից․ զինվորների Ամանորը դիրքերում․ տեսանյութ առաջնագծից


Մեր այսօրվա լինելիության համար յուրաքանչյուրս պարտական ենք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորին։ Նրանք են, որ ինչպես քաջ առյուծ, հզոր արծիվ պահպանում են մեր անդորրը և պահանջում ուրախանալ և տոնը նշել որպես տոն և վայել հային։

Սահմանին կանգնած տղաները չեն մոռանում նաև հենց առաջնագծից հղել իրենց ջերմ խոսքերը և տարեմուտի մաղթանքները  հայրենակիցներին, որպեսզի մեր բոլորի ուրախությունը կրկնապատկվի։

Եթե ուրախ է նա, ապա ուրախ են նաև թիկունքում։ Արծրուն Հովհաննիսյանը, ով համացանցային իր օգտահաշվում հաճախ է բանակից հրապարակումներ կատարում, հերթական ուշագրավ տեսանյութն  է հրապարակել, որտեղ տղաները դիրրքերում Ամանոր են նշում, իսկ ինչ տոն առանց երգ ու պարի։

Հանրայնացված տեսանյութում տղաներից մեկը երգում է և երգով իր սրտի ջերմ ու բարի խոսքերը հղում հայրենակիցներին։

Երգող տղային ընթացքում սկսում են ձայնակցել նաև մյուս զինվորները։ Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել տղաների ուրախությունից մի փոքրիկ հատված։


Понравилась статья? Поделиться с друзьями: