«Շատ պատահաբար ու հանկարծակի պարզեցի, որ դպրոցին շատ քիչ ժամանակ է մնացել․․․»․ Արևիկ Ուդումյան


Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը սոցհարթակում իր լսարանին պատմել է որդու մասին և նշել, որ այս օրերին նա տեղափոխվել է ավագ խումբ և դա նշանակում է, որ մեկ տարի անց նա դպրոց է գնալու։

Եվ այդ հանգամանքը հաղորդավարուհին շատ հանկարծակի է հասկացել և մինչ կգա դպրոց գնալու ժամանակը, Արևիկը որոշել է կատարել այդ բարդ գործը և դպրոց ընտրել։

Եվ որպեսզի կարողանա ճիշտ կողմնորոշվել, առաջարկել է հետևորդներին զրուցել այս թեմայի շուրջ, գրել դպրոց հաճախող երեխաների դպրոցները և նշել դրական և բացասական կողմերը։

Արևիկը գրել է․ «Ռուբենը փոխադրվեց ավագ խումբ և ես շատ պատահաբար ու հանկարծակի պարզեցի, որ դպրոցին և դպրոց ընտրելու կարևոր որոշմանը շատ քիչ ժամանակ է մնացել (1 տարի)։


Վերջին շրջանում, իհարկե, մեր բոլոր ծանոթների բալիկների դպրոցների հետ կապված միշտ ունեցել եմ հետաքրքրություն՝ փորձելով հասկանալ, որ տարբերակն ենք մենք ընտրելու։ Կարևոր թեմա, որի քննարկումը օգտակար կլինի բոլորիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: