Աղցան, որ կարելի է պատրաստել և՛ սովորական և՛ տոնական օրերին: Այն շատ համեղ է և գեղեցիկ, օգտագործվում են քիչ և մատչելի բաղադրիչներ: Պատրաստելու համար քիչ ժամանակ է պահանջվում: Փորձեք, համոզված ենք, որ այն շատ դուր կգա ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ու հյուրերին!!!

Բաղադրիչներ՝
հավի փափկամիս — 300 գ
սունկ — 300 գրամ
4 հատ ձու
1 հատ կարտոֆիլ
1 հատ սոխ
հալած պանրիկ — 2 հատ
մայոնեզ — 100 գրամ
սխտոր — 2 պճեղ
ձևավորման համար՝
սենդվիչի պանիր — 5 հատ
խաշած գազար -1 հատ
կանաչ սոխ
մարինադ սոխի համար՝
աղ — 0.5 թեյի գդալ
շաքարավազ -1 թեյի գդալ
քացախ 9% — 1 ճաշի գդալ
եռման ջուր — 150 մլ
Աղցանի պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում՝
Բարի ախորժակ!