Դերասանուհի Լիլիթ Բադանյանը հանրությանը ճանաչելի դարձավ «Սարի աղջիկ» հեռուստասերիալից։ Երիտասարդ դերասանուհին խոսելով սերիալի մասին՝ ասաց․ որ սիրահարվել է անձնակազմին։ Լիլիթի համար այն ընտանիք է։

Սերիալում Լիլիթն առաջին անգամ է նկարահանվել, բայց թատրոնում մեծ զբաղվածություն ունի և չնայած դրան՝ իրեն՝ որպես դերասանուհի, հանությունը սկսեց ճանաչել «Սարի աղջիկ» սերիալից։ Նշել է, որ այն մեծ փորձ է իր համար։ Անկեղծորեն ընդգծել է, որ ճանաչված լինելը բարդույթավորում է իրեն։

Ճիշտ է, ժպտում է մարդկանց, լուսանկարվում նրանց հետ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են, սակայն միշտ փողոցում անոցներ է կրում և քողարկվում, քանի որ չի ցանկանում զգալ մարդկանց հայացքները։

Չի ցանկանում այդպես անել, կուզենար ազատ շրջել, բայց բարդույթավորվում է։ Նշել է, որ սովորական մարդ է, մի քանի անգամ էկրաններին երևալը նրան չի փոփոխի։ Դերասանուհին հասկանում է, որ շատ երիտասարդների համար ինքն օրինակ է։

Ավելացրել է, որ դա շատ հաճելի է, բայց և շատ պարտավորեցնող։ Այդ իսկ պատճառով երիտասարդ դերասանուհին աչալրջորեն է հրապարակում լուսանկարները։