«Գինի լի՛ց» հայտնի սիրված երգը քառասունչորսօրյա պատերազմի օրերին Արցախի սարերում երգող և թշնամուց չվաղեցող ու զինակից ընկերոջ հոգին ուժով ու անվախությաբ լցնող Արթուր Խաչենցն այն երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից մեկն է, ով կորցրել է հայրենիքը։

Ընտանիքի հետ թողել է Հադրութն ու տեղակայվել այստեղ, այնտեղ և այլուր։ Նա իրեն ներկայացնում է որպես երգիչ, պոետ։

Արթուրը հետաքրքիր ձեռագիր ունեցող տաղանդավոր երտասարդ է, ով լեցուն է մշակույթով ու արվեստով։ Արթուրը շատ լավ է հասկանում և ընկալում հայրենիքի իրական արժեքը։

Այս օրերին հայրենասեր երիտասարդը համացանցային իր հարթակում հուզիչ և այնքնա դիպուկ մի գրառում է կատարել, որը շատերին կարող է համախմբել։

Նա մասնավորապես գրել է․ «Խոսալու, կոչելու, գոչելու փոխարեն եկեք Նրանց կողքին կանգնեք իրապես, քանզի նրանք են միակ թագավորը այս հայրենիքի, քանզի նրանք են միայն գործով, կյանքով պահում ամենքիս…»։