«Նրա առաջին հանդիպումը մարդու ձեռքով ստեղծված Վեհության հետ»․ Արամ MP3-ին ցոյց է տվել, թե որտեղ է հանգիստն անցկացնում ընտանիքը


Արամ MP3-ին ընտանիքի հետ մեկնել է հանգստի։ Նրանք այս պահին գտնվում են Իտալիայում։  Ամուսինները որոշել են փոքր-ինչ դադար առնել և հանգստյան օրերը վայելել Վենետիկում։

Արամ MP3-ին համացանցային իր հարթակում պարբերաբար կադրեր է ցույց տալիս և ներկայացնում Իտալիայում գտնվող պատմական վայրեր, որոնք շատ  արժեքավոր են և գնահատված են աշխրհի կողմից։ Արամը որոշել է որդուն վերջապես ծանոթացնել Իտալիայում գտնվող վեհ արվեստի հետ։

Երգիչը հանրայանցրել է մի լուսանկար, որտեղ ինքը որդու և կնոջ հետ է։ Լուսանկարին կից նա գրել է․ «Նրա առաջին հանդիպումը մարդու ձեռքով ստեղծված Վեհության հետ»։

Լուսանկարից հաղորդվող գեղեցկությունն անզուգական է, այն անթերի է և ջերմ էմոցիաներ է հաղորդում։ Երգչի հետևորդները մեկնաբանություններում ջերմ խոսքեր են հղել իրենց սիրելի երգչին և նրա ընտանիքին։

Նրանք հիացել են ընտանիքով և նշել, որ երեխային արվեստի հետ ծանոթացնելն ամենաճիշտ դաստիարակությունն է։


Понравилась статья? Поделиться с друзьями: