Նունե Եսայանը, ով ակտիվ ներգրավված է իր աշխատանքային գործընթացում, չի մոռանում հետևորդներին և կարողանում է ժամանակ գտնել նաև համացանցային հարթակը հետաքրքրական դարձնել և երկրպագուների համար ստեղծել հետաքրքրքական կոնտենտ։

Նա իր սոցտիրույթում աշխատանքային դրվագներից զատ սիրով հանրայնացնում է նաև ընտանեկան կադրեր, որոնք անչափ ջերմ են և ուշագրավ։

Երգչուհին հաճախ է ներկայացնում հրապարակումներ երեխաների մասնակցությամբ և հպարտանում նրանցով և իր մայրական նվիրական զգացմունքներով կիսվում հանրության հետ։ Այս անգամ Նունեն ցույց է տվել մայրիկին։

Երգչուհին ազատ ժամանակ է գտել, որը սիրով նվիրել է նրան և նրա հետ ժամանակ անցկացրել։ Մայր և դուստր նարդի են խաղացել և ահա մի փոքրիկ հատված Նունեն ներկայացրել է հետևորդներին։

Նա հանրայնացրել է տեսանյութ, որի վրա էլ մակագրել է․ «Հասցրի նաև մայրիկիս հետ ժամանակ անցկացնել»։ Ընտանեկան ուշագրավ տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։