Նունե Եսայանը իր երկու երեխաների հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել


Նունե Եսայանը հիանալի երգչուհի, արտիստուհի է և հրաշալի մայր։ Այդ մասին են փաստում նաև Նունեի համացանցային հրապարակումները, որտեղ հաճախ կարելի է հանդիպել ընտանեկան ջերմ ու բարի դրվագների։

Երգչուհին առանձնահատուկ հպարտժտությամբ ու սրտի թրթիռով է խոսում հատկապես երեխաների մասին։ Նունեն երկու երեխաների մայր է։ Որդին այս տարի ավարտեց հիմնական դպրոցը բարձր առաջադիմությամբ, ինչի առիթով էլ հայտնի ծնողները անսահման ուրախ ու հպարտ են։

Դուստրը դեռ դպրոցական է և ծնողներին բազմաթիվ հպարտանալու ու երջանկանալու առիթներ է մատուցում։ Նա ծնողներից ժառանգել է հրաշալի ձայն և երբեմն մայրիկն իր սոցտիրույթում հետևորդներին հնարավություն է ընձեռում վայելել դստեր կատարումները։

Այս անգամ Նունե Եսայանը հերթական անգամ հանդես է եկել ընտանեկան հրապարակմամբ, որտեղ երեխաների հետ է։

Լուսանկարն անչափ ջերմ ու գեղեցիկ է։ Այն սիրով ներկայացնում ենք նյութին կից։ Մեկնաբանություններում ջերմորեն են արտահայտվել երգչուհու հետևորդները, ընկերներն ու հարազատները։


Понравилась статья? Поделиться с друзьями: