Նունե Եսայանն այն արտիստներից է, ով քայլում է ժամանակին համահունչ։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր՝ համացանցային նոր տենդենցների հետ չի կարողանում հարմարվել, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց։

Այժմ սիրված երգչուհին բավականին ակտիվ է համացանցային տիրույթում և սիրով հանրայնացնում է ուշագրավ դրվագներ առօրյա և աշխատանքային գործունեությունից։ Նունեն սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի, երեխաների հետ։

Երբմեն էլ հանրայնացնում է կադրեր, որտեղ երեխաների հետ է։ Երկրպագուներին հաղորդակից է դարձնում իր երեխաների նոր ձեռքբերումներին և նրանցից ընդունում անկեղծ ու ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ։

Այս անգամ Նունեն մի լուսանկար է հրապարակել, որտեղ ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ է։ Զույգն անչափ գեղեցիկ և երջանիկ տեսք ունի։ Տարիների համերաշխ և երջանիկ ամուսնությունը նրանց ասես զարդարել է։

Նունե Եսայանի հետևորդները նկատել են, որ նրանք գնալով է՛լ ավելի երիտասարդ տեսք են ստանում։ Տարիներն ասես նրանց շրջանցել է։