Լիլիթ Մուրադյանը բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տրույթում։ Հաղորդավարուհին սիրով պատմում է հետևորդներին իր կյանքի ուշագրավ իրադարձությունների մասին։ Լիլիթը այն հայտնի մարդկանցից է, ով համացանցում շփումները չի սահմանափակոււմ միայն ուրախալի իրադարձություններով։

Նա հետևորդների հետ կարողանում է նաև տխրել, լինել անկեղծ և պատմել, թե որքան նյարդայնացած է և թե ինչպես է պայքարում կենցաղային մարտահրավերների դեմ։

Հաղորդավարուհուն, ըստ երևույթին, սիրում ու գնահատում են առաջին հերթին հենց այս անկեղծության համար։ Օրերս էլ Լիլիթ Մուրադյանը հայտնել էր հետևորդներին, որ նորություն ունի։

Նա անչափ ուրախ ու երջանիկ դեմքով է հայտնել այդ մասին, սակայն հավելել է, որ մանրամասներ դեռևս չի հայտնի, սակայն խոստացել է, որ առաջիկայում անպայման կասի այդ մասին։

Լիլիթը երկու երեխաների մայր է, զբաղվում է սիրած աշխատանքով և ապրում սիրելի ամուսնու հետ խաղաղ ու երջանիկ ընտանեկան կյանքով։